Հայագիտություն

  1. Կարդա՛ հայագիտության մասին
  2. Բ պարբերաշրջանից գտիր և գրիր բլոգումդ այն աշխատությունները, որոնք հայագիտության համար նշանակալից են եղել։
  3. Գ պարբերաշրջանից դուրս գրիր ոչ հայ հայագետների անունները, տեղեկություններ փնտրիր նրանց մասին և գրառիր քո բլոգում։
  4. Դ պարբերաշրջանից դուրս գրիր հայագիտական 3 ամսագրի անուն, տեղեկություններ գտիր դրանց մասին։
  5. Էսսե գրիր հայագիտության մասին սովորած-բացահայտածիդ մասին։

1.Հայագիտության համար նշանակալից են եղել հետևյալ աշխատությունները՝ «Հանդես ամսօրյա»-ն Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի», ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց…» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի»:

Անտուան Մեյե-հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։

«Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը:

Հայնրիխ Հյուբշման- գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ։ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը: 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան Միաբանության ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն Հայերենով: Լայպցինգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։

Յոզեֆ Մարկվարտ- հայագետ, բանասեր, լեզվաբան աշխարհագրագետ։Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է ,հայերի,արաբների,պարսիկն երի,թուրքերի,ռուսների,վրացիների աֆրիկյան երկրների և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։այագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում էՄեսրոպ Մաշտոցին  նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում:

Դ.

Շողակաթ (ամսագիր)-Շողակաթ, կրոնական գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970 թվականից)։  Թուրքիայի Հայոց Պատրիարքության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին, Ստամբուլում:

Հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները ծանոթացրել Կոստանդնուպոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրել է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արևմտահայ և հայ խորհրդային հեղինակների ստեղծագործություններ:

Հասկ (ամսագիր)-Հասկ հայագիտական տարեգիրք, Մեծ Տան Կիլիկիո կաթողիկոսության  հրատարակություն։ Առաջին երկու հատորները1948-1950 թվականներին լույս են տեսել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի անմիջական ղեկավարությամբ։ Խմբագրական կազմի մյուս անդամներն են եղել Գերենիկ եպիսկոպոս Փոլաայանը, Գնել Տ. վարդապետ Ճերեճյանը, Սիմոն Սիմոնյանը և Բյուզանղ Եղիայանը։ Երրորդ հատորի լույս ընծայումը ձգձգվել է մինչև 1957 թվականը։ Հրատարակության նոր շրջանը սկսվել է 1980 թվականին՝ Գարեգին Բ աթոռակից կաթողիկոս Սարգիսյանի նախաձեռնությամբ և մինչե 2003 թվականը լույս է տեսել ևս 9 հատոր (որից երեքը՝ միացյալ)։Էսսե գրիր հայագիտության մասին սովորած-բացահայտածիդ մասին.

Հայագիտությունը մեր հայ ժողովրդի դարեր շարունակված պատմութէյունն է, մեր մայր լեզուն,մշակույթը և այլն:ՈՒսումնասիրելով թե ինչ է հայագիտությունը ես հասկացա,որ գոնե որոշ չափով պետք է գաղաթար կազմենք այս ամենի մասին:Մեր նախնիներից նաև եղել են շատ հայեր,որոնք չեն ապրել Հայաստանում,բայց եղել են հայագետ: Աշխատել են բավականին շատ:Ինչու ոչ նաև կարդալով ես հասկացա,որ միայն մեր հայերը չեն,որ դարձել են հայագետներ,այլ օտար ազգիները նույնպես:

Թողնել մեկնաբանություն