Month: Ապրիլի 2017

Բնագիտություն 

ՀՀ նոր Կարմիր գրքի պատրաստումը իրականացվել է 2007–2009 թթ.-ի ժամանակահատվածում առկա տվյալների և նոր դաշտային ուսումնասիրությունների հիման վրա՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական կառույցների մասնագետների կողմից։
Տեսակների վիճակի գնահատումը և կատեգորիաների որոշումը իրականացվել է միջազգային չափորոշիչների հիման վրա՝ Բնության պահպանության միջազգային միության դասակարգիչների կիրառմամբ (IUCN, 2007–2009, տարբերակ 3.1)։
ՀՀ Կարմիր գիրքը ներառում է 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ, որոնցից՝ ոսկրային ձկներ (Osteichthyes – 7 տեսակ), երկկենցաղներ(Amphibia – 2 տեսակ), սողուններ (Reptilia – 19 տեսակ), թռչուններ (Aves– 96 տեսակ) և կաթնասուններ (Mammalia – 29 տեսակ)։ Ներառված են նաև 155 տեսակի անողնաշար կենդանիներ, այդ թվում՝ 16 տեսակիփորոտանիներ և 139 տեսակի միջատներ[2]

Մայրենի 

Աղթամար  կղզու  բոլոր  շինություններից ամենահրաշափառը Սուրբ խաչի տաճարն էր։ Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝  տաճարի շինվածքի համար։  Գագիկ թագավորը մինչև. անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ  բերեն  Աղթամար։  Տաճարի շինվացքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ։ Տաճարի բարձր գմբեթը պատած էր ոսկյա թիթեղներով։ Պատերը զարդարված էին  բարձրաքանդակ պատկերներով,  որոնց  մեջ  աստվածաշնչյան և փրկչի բոլոր կարևոր տնօրինությունները երևում էին։

Հայրենասիրությունն սկսվում է այնտեղ, երբ քո հայրենիքի համար պատրաստ ես կյանքտ զոհելու և չնայելով դժվարություններին, չես լքում այն այլ հակառակը` ձկտում դարձնել ավելի լավը:

Հանյրենիքն ինձ համար այն վայրն է որտեղ բոլորը ինձ համար հարազտ են,բոլորը խոսում են իմ մայրենի լեզվով և ես ինձ զգում եմ ապահով ու խաղաղ:

Հայաստան նշանակում է իմ հայրենի բնօրրան:

Նա է հայ, ով խոսում է հայերեն,հարգում է իր նախնիներին,քրիստոնյա է,ով սիրում է իր երկիրը և երբեք չի դավաճանի իր ազգին:

Մայրենի 

Այնքան շատ են  խոչնդոտները  ու խանգարողները,  որ էլ ոչինչ չէմ ուզում անել։  Դե,  ցույց տուր շնհորքդ,  թող տեսնեն,  թե ինչեր ես անում։  Նախօրոք ամեն ինչ պատրաստել էր,  որ հետո իրար չխառնվեր։  Նախորոք մանր-մունր հոգսերով  է տարվել ու մոռացել մեր պայմանը։  Ներողություն խնդրեց ու հանգիստ դուրս եկավ.  կարծես ոչինչ չէր եղել։  Հեթանոսական մեհյանը տեղում է կառուցվել  այս տաճարը։  Շատ նրբանկատ մարդ է,  երբեք ընկերներիս  մոտ ինձ դիտողություն չի անում

Կենդանիների բազմացում

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություն, որով կենդանի օրգանիզմը վերարտադրվում է՝ ապահովելով սերունդների հաջորդականությունն ու անընդհատությունը։ Բազմացման տիպերը բաժանվում են երկու հիմնական խմբի մեջ՝ անսեռ և սեռական բազմացում։ Բջջային կառուցվածք ունեցող օրգանիզմների համար, բազմացման բոլոր տիպերի հիմքում ընկած է բջջի բաժանումը։ Բազմացման ընդունակ են առանց բացառության բոլոր օրգանիզմները՝բակտերիաներից մինչև կաթնասունները։ Առանձին անհատներ կարող են լինել ոչ բեղուն, սերունդ չթողնել, սակայն եթե այդ ընդունակությունը կորցնում են տեսակի բոլոր ներկայացուցիչները, ապա տեսակը դադարում է գոյություն ունենալ։ Հետևաբար, բուսական, կենդանական տեսակների գոյության անընդհատությունը, սերունդների հաջորդականությունը պայմանավորված են բազմացմամբ։ Բազմացումը տեսակների գոյության անհրաժեշտ պայմանն է։
Բազմացման շնորհիվ ապահովվում են ոչ միայն տեսակների գոյությունը և զարգացումը, այլև անընդհատելիությունը մեր մոլորակի վրա։ Բնության մեջ բուսական և կենդանական յուրաքանչյուր տեսակ ունի բազմացման իր յուրահատկությունները. օրգանիզմն իր կյանքի ընթացքում պատրաստվում է դրան։ Բոլոր դեպքերում բազմացման արդյունքը տեսակի անհատների քանակի ավելացումն է։
Նյութափոխանակությունը, գրգռականությունը և այլ առանձնահատկություններ ամեն մի կենդանի էակի մեջ դրսևորվում են անընդհատ, օրգանիզմների կենսագործունեության և զարգացման յուրաքանչյուր փուլում։ Նրանք համարվում են օրգանիզմի գոյության անհրաժեշտ պայմանը։

Բույսերի աճ

Բույսերի աճումը, բույսի քաշի և ծավալի ավելացումը կապված օրգանիզմի կառուցվածքային տարրերի նորագոյացման հետ։ Ցուրաքանչյուր բջիջ անցնում է աճման 3 փուլ՝

բաժանման,երկարաձգմանտարբերակման (դիֆերենցման)։

Բաժանման փուլում սաղմնային հյուսվածքի մանր, բարակապատ, ամբողջապես պրոտոպլազմայով լցված և խոշոր կորիզ ունեցող բջիջներն սկսում են ինտենսիվորեն բաժանվել։ Երկարաձգման փուլում արագորեն մեծանում են բջիջների չափերը, պրոտոպլազմայում առաջանում են վակուոլներ (բջջախորշեր), որոնք միմյանց միանալով կազմում են մեկ խոշոր, կենտրոնական վակուոլ։ Տարբերակման փուլում ձևափոխվելով՝ բջիջներն ստանում են որոշակի ֆունկցիա՝ առաջացնելով տարբեր հյուսվածքներ (մեխանիկական, փոխադրող,ծածկող և այլն)։
Բույսի առանցքային օրգանները երկարությամբ աճելուց բացի, նաև հաստանում են, որը երկրորդային սաղմնային հյուսվածքի՝ կամբիումիկենսագործունեության արդյունք է։ Կամբիումը գտնվում է բնափայտի ևկեղևի միջև։ Նրա բջիջները, անընդհատ բաժանվելով դեպի ներս, առաջացնում են բնափայտի տարրեր, դեպի դուրս՝ կեղևի տարրեր։ Բույսերի գագաթնային աճում կատարվում է ցողունների և արմատներիաճման, կոներում՝ բույսերի աճումը ընդհանրապես դանդաղ է ընթանում, թեև առանձին բույսեր և օրգաններ աճում են շատ արագ։ Օրինակբամբակենու երիտասարդ ընձյուղները 1 րոպեում աճում են 0,6 միլիմետր, իսկ հացազգի բույսերի առէջաթելերը՝ 6-8 անգամ ավելի արագ։
Բույսերի աճումը սահմանափակվում է նրանց կենսական ցիկլի ավարտմամբ. վերջինս բազմամյաների մոտ կարող է տևել նույնիսկ հազարավոր տարիներ։ Բույսերի աճը կատարվում է ի հաշիվ օրգանական և անօրգանական նյութերի, որոնք դեպի աճող օրգաններն են հոսում տերևներից, արմատներից, սննդանյութեր կուտակող օրգաններից։ Սակայն, աճումը և նրա կարգավորումը տեղի է ունենում ֆիզիոլոգիական բարձր ակտիվություն անեցող նյութերի՝ հորմոնային կարգավորիչների (աճման խթանիչների) և աճը դանդաղեցնող նյութերի՝ինհիբիտորների օգնությամբ։
Բույսերի աճումը բարդ պրոցես է, որին մասնակցում են սննդային ևհորմոնային տարբեր նյութեր։ Այն կախված է արտաքին միջավայրից՝ հատկապես ջերմությունից, լույսից, հողի և օդի խոնավության աստիճանից, հանքային նյութերի և միկրոտարրերի քանակից, ցերեկվա տևողությունից (տես Ֆոաուցերիողիզմ) ևն։ Բույսերի աճը չափում են բաժանմունքներ ունեցող քանոնով, աճող օրգանի վրա տուշով գծիկներ տանելով, հորիզոնական մանրադիտակով, լուսանկարահանմամբ, չոր նյութերի կշռի որոշմամբ ևն։
Աճը և գեներատիվ զարգացումը միանման պրոցեսներ չեն։ Նրանց բնականոն ընթացքի համար պահանջվում են արտաքին միջավայրի տարբեր պայմաններ և նյութափոխանակություն։ Միաժամանակ դրանք միմյանց հետ գտնվում են սերտ, բայց բնույթով ոչ համանման փոխազդեցության մեջ։

Մայրենի 

Համո Սահյանը չէր ուզում գնալ ուրիշ տեղ, որովհետև այնտեղ  հորովել չկա,հայրեններ չկան,ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորովել չկա,սեփական բախտից խռովել չկա:Այս բանաստեղծությունը կարդալով ես հասկացա,որ նա շատ է սիրում իր հայրենիքը և ուրիշ տեղ չի գնա և ուրիշ երկրում չի ապրի:Ես էլ չեմ հեռանա իմ հայրենիքից,իսկ 

եթե հեռանամ ես շատ կկարոտեմ հայրենիքս,ընտանիքս,հայրիկիս,մայրիկիս և բոլորին:

Բնագիտություն 

Սեռական բազմացում (բույսերի և կենդանիների), մասնակցում են երկուառանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ։ Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նորօրգանիզմի զարգացման սկիզբ է տալիս։
Սեռական բազմացումը կենսաբանական մեծ նշանակություն ունի։ Նրա առավելությունը անսեռ բազմացման նկատմամբ այն է, որ երկու ծնողների ժառանգական հատկանիշները վերահամակցելու հնարավորություն է տալիս։ Այդ իսկ պատճառով` սերունդը կարող է ավելի կենսունակ լինել, քան ծնողական առանձնյակներից յուրաքանչյուրը։ Օրգանիզմների էվոլյուցիայում կարևոր դերը պատկանում է սեռական բազմացմանը։
Կենդանիների զգալի մասը միայն սեռական եղանակով են բազմանում։Անողնաշար և ողնաշարավոր կենդանիների տարբեր տեսակների սեռական բջիջների ձևը և չափերը տարբեր են։
Արական սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, իրենց բավականին փոքր չափերով և շարժունակությամբ տարբերվում են ձվաբջիջներից։