Category: Իրավունք

O.J. SIMPSON


Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի (Nicole Brown Simpson) և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի (Ronald Goldman) սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ (ավելի քան 9 ամիս), որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։



Սպանություն

Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։

Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում իշխանությունները չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։

Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան Սիմփսոնների նախկին տանը։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը (վերջինս իր հնգամյա եղբոր՝ Ջասթինի հետ սպանության պահին եղել է երկրորդ հարկում՝ մանկական ննջասենյակում)։

Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ ԵՆթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։

Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ։

Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա-ինու ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։

Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին (հունիսի 12-ին՝ ժամը 22։00-23։00-ին) եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։

Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց (ձախը գտնվել է հանցագործության վայրում)։

Մ․Ա․Կ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն:


ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,

Գլխավոր ասամբլեան որպես գլխավոր խորհրդատավական, քաղաքական և ներկայացուցչական մարմին զբաղեցնում է կենտրոնական դիրք։

Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են:

Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով

Մարդկանց Իրավունքներ

Մարդու իրավունքների միջազգային իրավունքը նորմերի և սկզբունքների համակցություն է, որոնք որոշում են միջազգային հանրության համար միասնական մարդու իրավունքները և սահմանում են պետությունների պարտավորությունը` ամրագրել ու երաշխավորել դրանք: Այս իրավունքի ձևավորմամբ սկսվեց դրա հետադարձ ներգործությունն ազգային իրավական համակարգերի վրա:

Մարդու իրավունքների միջազգային իրավունքների սկզբունքներն են` մարդու իրավունքներն անօտարելի են ի ծնե պատկանում են նրան. մարդու իրավունքները հիմնված են հավասարության վրա. մարդու իրավունքները երաշխավորված են. մարդու իրավունքները համընդհանուր են. մարդու իրավունքները բարձրագույն արժեք են. մարդու իրավունքների իրականացումը չպետք է խախտի այլոց իրավունքները. մարդու իրավունքներն անհամատեղելի են ցանկացած խտրականության հետ. մարդու իրավունքների հարգումը, պահպանումը, ապահովումը, պաշտպանությունը պետության պարտականությունն է:

Մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի համակարգը հիմնված է Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին եվրոպական եվրոպական համաձայնագրի վրա: Այս համակարգի կարևորագույն փաստաթղթերից են Կտտանքների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխման եվրոպական համաձայնագիրը (1987թ.), Եվրոպական սոցիալական խարտիան (1996թ.),Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային համաձայնագիրը (1995թ.):