Month: Նոյեմբերի 2021

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հիմնադրվել է 1945 թվականին: ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որին ներկայումս անդամակցում են 193 պետություն: ՄԱԿ-ի առաքելությունն և գործունեության բնույթը բխում են ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում՝ կանոնադրությունում, ամրագրված նպատակներից և սկզբունքներից:ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներն են՝ անգլերենը, ֆրանսերենը, չինարենը, իսպաներենը, ռուսերենը և արաբերենը:

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝

  • ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՆ,
  • ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ,
  • ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ,

Պետության գործառույթները

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվողմի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեությաններքին հակասական և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետությանգործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների։
Պետության ներքին գործառույթները կենսագործվում են հասարակության ներքին կյանքում: Դրանք լուծումեն տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական կազմակերպչական, կրթական, մշակութային-դաստիարակչական խնդիրները: Պետության ներքին գործառույթներում կարևոր տեղ ունեն նաևառողջապահության, ազգագրական, էկոլոգիական և զանազան այլ խնդիրների կարգավորումը, բնությանտարերային աղետների հետևանքները վերացնելու ժամանակ բնակչության օգնության կազմակերպումը ևայլն։
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուսպետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունըպատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականությանպահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգությանապահովումը և այլն։
Պետության արտաքին գործառույթներն օրինաչափորեն բխում են ներքին գործառույթներից և հանդիսանումեն դրանց շարունակությունը: Միաժամանակ արտաքին գործառույթները հակադարձ ներգործություն ենունենում ներքին գործառույթների վրա: Այսպես, օրինակ, երկրի ներսում տնտեսության, քաղաքականության ևմշակույթի ոլորտներում պետության գործունեությունը հաճախակի և զգալիորեն կախված է արտաքինպայմաններից, արտաքին տնտեսական և մշակույթային կապերից: Դա հատկապես երևում է ներկապայմաններում, երբ ի հայտ են եկել այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ, ԱՊՀ և այլն:

Բնապահպանական ճամբար Ուրցաձորում

Հոկտեմբերի 28-30-ին մասնակցում էի բնապահպանական ճամբարի։ Ճամբարը գտնվում էր Ուրցաձորում։ Այն շատ էր տարբերվում մեր մնացած ճամբարներից, քանի որ այստեղ ծրագիրը, նախագծերը կազմակերպում էին «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի մասնագետները։ Ունեցանք հետաքրքիր դասեր, քայլարշավ արեցինք դեպի քարայծերի քարանձավ, ծանոթացանք տնկարանի աշխատանքին։ Քարայծերի քարանձավ գնալը ամենավտանգավորն ու հետաքրքիրն էր։ Բայց այդ սիրուն տեսարանը տեսնելու համար արժեր այդքան դժվարություն անցնել։ 

Ճամբարի կարևոր հանդիպում էր Lil.am կայքի խմբագիր, ճանապարհորդ բլոգեր Լիլիթ Խաչատրյանի հետ։ Քանի որ մենք էլ ենք շատ ճամփորդում, ինձ հետաքրքիր էր լսել նրա խորհուրդները։ Համզված եմ, որ դրանք հետագայում կկիրառեմ։ Լիլիթը շատ հետաքրիր ձևով էր ներկայացնում մեզ իր ճամփորդությունները, կայքի ստեղծման պատմությունը։ Պարզվում է, որ կարող ես ճամփորդելով փող աշխատել։ Պետք է մտածել այդ մասին․․․ 

Ճամբարը հագեցած էր, հետաքրքիր։ Ճամբարի կարևոր բաղադրիչը եղավ հանդիպում Շրջակա միջավայրի նախարարի հետ, ում հետ քննարկմանը վաղուց էինք սպասել։  

Կարող եմ ասել, որ ուսումնական, արկածային, զվարճալի օրեր ունեցանք։