Month: Սեպտեմբերի 2021

Թարգմանական աշխատանք․ 30.09.21


Թարգմանական աշխատանք․ ընտրիր տեքստերից մեկը, թարգմանիր:

Անմիջապես մոռացաեք սրանք (միֆերը)

Առասպել. Չղջիկները կույր են
1)Մանկության տարիներին, ամենայն հավանականությամբ, ձեզ առաջարկել են գլուխը հետ շպրտել ՝ քթից արյունահոսությունը դադարեցնելու համար, սակայն բժիշկները դա ճիշտ որոշում չեն համարում: Փոխարենը, քթի արյունահոսության դեպքում գլուխը թեքեք առաջ և սեղմեք քթի կամուրջը, որպեսզի դադարեցնեք արյան հոսքը քթից:
Գլուխը հետ շպրտելը իրականում չի դադարեցնում քթի արյունահոսությունը և կարող է վնասակար լինել: Այսպիսով, արյունը կարող է մտնել կոկորդ, այնուհետև ստամոքս, ինչը կարող է հանգեցնել տարբեր տհաճ հետևանքների:Շմարտությունն այն է, որ ծամոնը կմնա ձեր մարմնում որոշ ժամանակ, բայց ոչ յոթ տարի: Ի տարբերություն շատ սննդամթերքների, ծամոնը չի կարող մարսվել մարմնի ֆերմենտների և թթուների միջոցով: Մաստակն անցնում է ձեր ամբողջ մարմնով ՝ առանց լուծվելու կամ բաժանվելու, այնուհետև արտազատվում է դրանից:
Չնայած այն հանգամանքին, որ պատահաբար կամ դիտավորյալ կուլ տված մաստակը չի կարող երկար մնալ ձեր մարմնում, այնուամենայնիվ ավելի լավ է այն կուլ չտալ: Երեխաները հազվադեպ են հանդիպել կուլ տված ծամոնի հետ կապված խնդիրների:

Առասպել. Ուղտերը ջուրը պահում են ծալքերում:
2)Ուղտերն իսկապես պահարան են օգտագործում պահեստավորման համար, միայն թե այնտեղ ջուր չեն պահում:
Դուք հավանաբար հավատացել եք, որ ուղտի ծալքերը նախատեսված են ջուր պահելու համար, սակայն այս կարծիքը սխալ է: Որոշ ուղտեր ունեն միայն մեկ կուզ, մյուսները ՝ երկու, բայց անկախ նրանից, թե քանիսն են, նրանք ծառայում են նույն նպատակին ՝ ճարպ կուտակել :Կուտակված ճարպը փոխարինում է սննդին, երբ ուղտերը երկար հեռավորություններ են անցնում սահմանափակ սննդային ռեսուրսների պայմաններում: Կոճերի ճարպը կարող է փոխարինել ուղտի սնունդը մոտ երեք շաբաթ:


3)Իրականում, կարմիր արյան բջիջները ՝ էրիթրոցիտները, թույլ են տալիս ուղտին առանց ջրի մեկ շաբաթ ապրել: Ի տարբերություն այլ կենդանիների արյան բջիջների, ուղտի բջիջները ձվաձեւ են, դրանք ավելի ճկուն են և թույլ են տալիս ավելի շատ ջուր պահել:
Սա առողջության ամենահայտնի առասպելներից մեկն է:


Առասպել. Դուք պետք է օրական 9 բաժակ ջուր խմեք:
4)Այս առասպելի ծագումը այնքան էլ պարզ չէ, բայց եթե այն լսել եք բժշկից, ընտանիքի անդամից կամ ուսուցչից, հավանաբար մտածել եք, որ դա ճիշտ է:
Իրականում օրական ինը բաժակ ջուր խմելու կարիք չկա: Ձեր մարմինը անհրաժեշտ խոնավությունը կստանա այլ հեղուկներից և սննդից: Լավագույնն այն է, որ խմեք սովորական քանակությամբ ջուր և չափավոր անձնվեք այլ ոչ այնքան առողջարար խմիչքների հետ (օրինակ ՝ շաքարային ըմպելիքներ):Ամենակարևորը, որ պետք է հիշել, այն է, որ ձեր մարմինը պետք է պահպանի հավասարակշռությունը, քանի որ հեղուկը անընդհատ ներս ու դուրս է գալիս: Խոնավության անհրաժեշտ քանակությունը կախված է անհատից, քանի որ կան գործոններ, ինչպիսիք են տարիքը, առողջական վիճակը և գործունեության մակարդակը, և դրանք նույնպես պետք է հաշվի առնվեն:

Դեպի Կապս․․․

Այս անգամ ուղղությունը մեզ տանում էր դեպի Կապս։

Մեր առաջին կանգառը՝ Գյումրում էր։ Մենք շրջեցինք Գյումրու փողոցներով, եկեղեցիներից մի քանիսը գնացինք, անցանք տարբեր հետաքրքիր արկածների միջով և ի վերջո հասանք Կապս․․․

Երգեր, պարեր, նոր ու նոր հիշողություններ։ Առաջին օրը անցկացրինք շատ հագեցած, իսկ արդեն երկրորդ օրը սկսեցինք մի բաժակ սուրճով, և ընկանք ճամփա դեպի՝ Արփի լիճ։ Հասնելուն պես բոլորս սկսեցին նկարվել լճի ֆոնին, քանի որ այն իրոք հիասքանչ էր։ Արփիից հետո ելանք դեպի վեր՝ Արփի լեռներ, որտեղից էլ բացվում էր գեղեցկագույն մի տեսարան՝ Արփիի լիճը․ կարծես նկարած լիներ․․․ Այս ամենից հետո մեզ սպասվում էր թեժ երեկո, և առավոտյան հոգնած դեմքեր։

Ահա՜ և եկավ չսպասված հրաժեշտի պահը, բայց ինչ խոսք հագեցած օրեր անցկացրինք․․․

Հայոց լեզու 27.09.2021

Բառարաններից գտիր և գրիր ձու, ատամ, շտապել, ուղղել, մոտ, մեխ, քաղցած, պանթեիզմ, սկլերոզ, բանկ, դեմագոգ բառերի արևմտահայերենը։

ձու – հավկիթ

ատամ – ակռայ

շտապել – աճապարել

ուղղել – շտկել

մոտ – քով

մեխ – գամ

քաղցած – անօթի

պանթեիզմ – համաստվածություն

սկլերոզ – կարծրախտ

բանկ – դրամատուն

դեմագոգ – ամբոխավար

2.Արևելահայերեն փոխադրիր տրված հատվածը.

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան[1] հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ երբ, սեպտեմբերի երեսուն մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ասեի, որովհետև սեպտեմբերը երեսուն օր ունի միայն,― մի երկար և ընդարձակ թիկնոցի մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ, որ Տրապիզոնի շոգենավից նոր էր դուրս եկել, Ղալաթիո նավամատույցի վրա կանգնած՝ նավակից իր արկղերն էր փորձում հանել։

Տեսնում եք՝ որքան պարզ սկսեցի։ Պատմությունս հետաքրքիր դարձնելու ջանքով և մի քանի հարյուր օրինակ ավել ծախելու համար չասացի, որ այդ օրը սաստիկ քամի էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառնված բազմությունը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակն էր վազում, որ ոստիկանությունը մի աղջիկ էր ձերբակալել և այլ բաներ, որով վիպասանները միշտ իրենց վեպերը սկսում են։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասացի, որովհետև այդ օրը ոչ քամի կար, ոչ անձրև, ոչ խառնված բազմություն և ոչ էլ ձերբակալված աղջիկ։

Այժմ, առանց կասկածելու հավատացեք, որ պատմությունս ժամանակակից դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր մի զույգ խոշոր և սև աչքերով, մի զույգ հաստ, սև և երկար հոնքերով, մի զույգ մեծ ականջներով և մի զույգ քթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քթով, թեպետ մի զույգ թքերի տեղ կարող էր ծառայել․ դրա մեծությունը շփոթեցրեց ինձ։ Ուներ այնպիսի մի նայվածք, որին եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր իր աչերով, կհարցներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Հայագիտություն

  1. Կարդա՛ հայագիտության մասին
  2. Բ պարբերաշրջանից գտիր և գրիր բլոգումդ այն աշխատությունները, որոնք հայագիտության համար նշանակալից են եղել։
  3. Գ պարբերաշրջանից դուրս գրիր ոչ հայ հայագետների անունները, տեղեկություններ փնտրիր նրանց մասին և գրառիր քո բլոգում։
  4. Դ պարբերաշրջանից դուրս գրիր հայագիտական 3 ամսագրի անուն, տեղեկություններ գտիր դրանց մասին։
  5. Էսսե գրիր հայագիտության մասին սովորած-բացահայտածիդ մասին։

1.Հայագիտության համար նշանակալից են եղել հետևյալ աշխատությունները՝ «Հանդես ամսօրյա»-ն Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի», ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց…» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի»:

Անտուան Մեյե-հայագետ, սլավոնագետ, հասարակական գործիչ։

«Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ Մեյեն, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը:

Հայնրիխ Հյուբշման- գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ։ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը: 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան Միաբանության ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն Հայերենով: Լայպցինգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։

Յոզեֆ Մարկվարտ- հայագետ, բանասեր, լեզվաբան աշխարհագրագետ։Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մարկվարտն օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է ,հայերի,արաբների,պարսիկն երի,թուրքերի,ռուսների,վրացիների աֆրիկյան երկրների և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։Երևանի Շենգավիթ համայնքում կա փողոց Մարկվարտի անունով։այագիտության համար կարևոր են հայկական աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։ Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում էՄեսրոպ Մաշտոցին  նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում:

Դ.

Շողակաթ (ամսագիր)-Շողակաթ, կրոնական գրական ամսագիր, պարբերագիրք, ապա՝ տարեգիրք (1970 թվականից)։  Թուրքիայի Հայոց Պատրիարքության Ս․ Խաչ դպրեվանքի պաշտոնական հրատարակություն։ Առաջին անգամ լույս է տեսել 1952 թվականին, Ստամբուլում:

Հրապարակել է Ամենայն Հայոց կաթողիկոսության և պատրիարքարանի պաշտոնական հաղորդագրությունները ծանոթացրել Կոստանդնուպոլսի հայ համայնքի և պատրիարքության առօրյային։ Տպագրել է հայ պատմագիրների, մատենագիրների, տաղերգուների, համաշխարհային դասականների, արևմտահայ և հայ խորհրդային հեղինակների ստեղծագործություններ:

Հասկ (ամսագիր)-Հասկ հայագիտական տարեգիրք, Մեծ Տան Կիլիկիո կաթողիկոսության  հրատարակություն։ Առաջին երկու հատորները1948-1950 թվականներին լույս են տեսել Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանի անմիջական ղեկավարությամբ։ Խմբագրական կազմի մյուս անդամներն են եղել Գերենիկ եպիսկոպոս Փոլաայանը, Գնել Տ. վարդապետ Ճերեճյանը, Սիմոն Սիմոնյանը և Բյուզանղ Եղիայանը։ Երրորդ հատորի լույս ընծայումը ձգձգվել է մինչև 1957 թվականը։ Հրատարակության նոր շրջանը սկսվել է 1980 թվականին՝ Գարեգին Բ աթոռակից կաթողիկոս Սարգիսյանի նախաձեռնությամբ և մինչե 2003 թվականը լույս է տեսել ևս 9 հատոր (որից երեքը՝ միացյալ)։Էսսե գրիր հայագիտության մասին սովորած-բացահայտածիդ մասին.

Հայագիտությունը մեր հայ ժողովրդի դարեր շարունակված պատմութէյունն է, մեր մայր լեզուն,մշակույթը և այլն:ՈՒսումնասիրելով թե ինչ է հայագիտությունը ես հասկացա,որ գոնե որոշ չափով պետք է գաղաթար կազմենք այս ամենի մասին:Մեր նախնիներից նաև եղել են շատ հայեր,որոնք չեն ապրել Հայաստանում,բայց եղել են հայագետ: Աշխատել են բավականին շատ:Ինչու ոչ նաև կարդալով ես հասկացա,որ միայն մեր հայերը չեն,որ դարձել են հայագետներ,այլ օտար ազգիները նույնպես: