Ճամփորդություն՝ Դիլիսկա գյուղ

Հուլիսի երեքին մենք ուղևորվոցինք Ջավախք՝ ճանփորդության։ Այս ճամփորդությունն առանձնահատուկ էր նրանով, որ ապրելու էինք մեր տարիքակիցների տներում: Ամբողջ ճանապարհը շատ հետաքրքիր անցավ: Ճանապրհին ես ու ընկերներս խաղացինք բազում խաղեր, հետո կանգ առանք Գյումրիում, զբոսնեցինք և այցելեցինք եկեղեցի։ Երկար ճանապարհից հետո հասանք Դիլիսկա գյուղ, տեղավորվեցինք և ծանոթացանք այն տան անդամների հետ, ովքեր մեզ պետք է պահեին: Նրանք մեզ այնքան ջերմ ընդունեցին, որ դրանից լավ լինել չէր կարող։ Երեկոյան հավաքվեցինք, խաղացինք ֆուտբոլ և վոլեյբոլ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հաջորդ օրը ուղևորվոցինք Թամարա թագուհու ամրոց, որն ինձ ամենաշատն էր դուր եկել։ Մենք եղանք նաև Տերյանի տուն- թանգարանում, տեսանք Փարվանա լիճը, որը ես շատ նմանեցրեցի մեր Սևանին, տեսանք Թափարվան և Քուռ գետերը,որոնք էլ նման էին մեր Զանգու գետին: Շատ հաճելի օրեր ունեցանք Դիլիսկա գյուղում: Հուսամ՝ նման ճամփորդություններ էլի կլինեն:

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

              

1․ Համեմատեք Օսմանյան և Ռուսական կայսրությունների քաղաքականությունը հայերի նկատմամբ XX դարի սկզբին;

Տարբերություններ;

Երկու կայսրութուններն էլ ճնշում էին հայերին, բայց Օմանյան կայսրությունը դիմեց բռնապետության ուղին։ Իսկ Ռուսաստանը ունեին գաղութային քաղաքականություն հայերի նկատմամբ։

Նմանություններ;

Առաջինը։ Երկու կայսրություններն էլ ճնշել են հայերին։

Եկրորդը։ Օսմանյան և Ռուսական կայսրություները, հայերի հանդեպ ավելի խիստ քաղաքականություն ունեցան։

Երրորդը։ Երկու կայսրության կողմից վարված քաղաքականության դեմ էլ պայքար սկսվեց ինչը ավարտվեց, նրանց իսկ պարտությամբ։

2․ Պատմեք հայ-թաթարական բախումների մասին:

 

Աղբյուր` Հայոց պատմություն, 8-րդ դասարան, էջ 97-105

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1․ Համեմատեք պահպանողական և ազատական գաղափարախոսությունները;

Նմանություններ

  1. Երկու գաղափարախոսություններն էլ առաջացել են 19-րդ դարում։
  2. Երկու գաղափարախոսություններն էլ ընդունում են մասնավոր սեփականությունը և համաձայն են, որ պետությունը չպետք է ազդի դրա վրա։

Տարբերություններ

  1. Պահպանողական գաղափարախոսությունը ձգտում է պահպանել սոցիալական համակարգը մշակույթի և քաղաքակրթական բնագավառներում այսինքն՝ պետք է պահպանել կուտակված ազգային արժեքները, հասարակությունը վերակառուցել բարենորոգումներով։ Ազատականությունը հիմնված է ազատության և հավասարության գաղափարների վրա այսինքն՝ պետք էր հասարակական առաջադիմության հիմքում դնել մարդու, հասարակության և պետության շահերի համադրումը։
  2. Տնտեսություն։ Ազատականները ուզում են բացել ներքին շուկա, իսկ պահպանողականները ուզում են այն զերծ պահել օտարերկրյա ներդրումներից։
  3. Կրոն։ Ազատականները հրաժարվում են նախապաշարմունքներից։ Իսկ պահապանողականները ուզում են պահպանել ավանդական սոցիալական ունակությունները, որտեղ Կրոնը մեծ դեր ունի։
  4. Հասարակություն։ Ազատականները կողմ են ազատ ինքնադրսեվորման մտքին։ Իսկ պահպանողականները ուզում են պահպանեն ամենինչի չափանիշը։

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

   

1․ Թվարկեք ամերիկյան հեղափոխության պատճառները և ռուսական հեղափոխության հետևանքները;

Ամերիկյան հեղափոխության պատճառները

1․ Ստրկությունը, այն խոչընդոտում էր երկրի բնականոն զարգացմանը։

2․ Աբրահամ Լինկոլնի նախագահի ընտրությունը։

3․ Հարավում նահանգների բարձրացրած կառավարությունը։

4․ Խռովարարները ցանկանում էին գրավել իշխանությունը, և տարածել ստրկությունը ամբողջ երկրում։

 

Ռուսական հեղափոխության հետևանքներ

1․ Ռուսաստանը բռնեց սահմանադրական միապետության ուղին։

2․ Ռուսական կայսրությունում լայն տարածում ստացան մարքսիստական գաղափարները և հեղափոխական այլ գաղափարախոսություններ:

3․ Ձևավորվեցին նոր պետական մարմիններ և սկսվեց պառլամենտարիզմի զարգացումը։

4․ Առաջացավ սահմանափակող ինքնավարություն;

5․ Բուրժուազիան հնարավորություն ունեցավ մասնակցելու երկրի քաղաքական կյանքին։

6․ Աշխատողների դիրքորոշումը բարելավվեց, աշխատանքային օրը նվազվեց մինչև 9-10 ժամ։

7․ Աշխատավարձը բարձրացրեցին։

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

                      

1․ Թվարկեք հայկական մշակույթի զարգացման նախադրյալները XIX դարի II կեսին և XX դարի սկզբին;

  1. Նախադրյալներից մեկն է քաղաքական ու հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը։
  2. Գիտության, տեխնիկայի և արվեստի զարգացման արդյունքները դարձան մշակույթի զարգացման նախադրյալներ։
  3. Արեւելյան Հայաստանը 19-րդ դարում միացվեց Ռուսաստանին, որտեղ կային բարենպաստ պայմաններ հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային առաջընթացի համար:

 

Պատմեք XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի հայկական կրթական համակարգի մասին;

 

Շարադրեք Ձեր կարծիքը XIX դարի երկրորդ կեսի և XX դարի սկզբի հայ գրականության տաղանդավոր ներկայացուցիչների մեկի մասին:

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Նշեք 19-րդ և 20-րդ դարի մի քանի հայ նկարիչ և իրենց գործունեությունը։

Հովհաննես Այվազովսկին

1838 թվականին նկարիչը Ղրիմում նկարեց ծովանկարներ, մարտանկարներ։ Մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար։

Գևորգ Բաշինջաղյան

Նրա նկարները պատկանում էին ռեալիստ բնանկարի ժանրին։ Նա պատկերել է հայրենի բնության տեսարաններ, պատմական հուշարձաններ։ Պատկերել է նաև Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։

Վարդգես Սուրենյանց

Նկարիչը նույնպես ուներ ռեալիստական բնապատկերներ և դիմանկարներ։ Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։

 

2. Պատմեք հայ պրոֆեսիոնալ թատրոնի զարգացման մասին։

1868 թվականին Կ․Պոլսում կազմվեց առաջին խումբը՝ Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ։ Այն հայտնի է Արևելյան Թատրոն անունով։ Շուտով նաև ստեղծվում է Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ թատերական կազմեկրպություն, որը հանդես է գալիս հայերեն ու թուրքերեն ներկայացումներով։ Թատրոնը զարգանում էր նաև Թիֆլիսում։  Պոլսահայ դերասանները ՝ Պետրոս Ադամյան, Սիրանույշ, իրենց խաղացանկով մեծացրեցին հասարակության հետաքրքրությունը թատրոնի հաանդեպ։

 

Արմեն
1. Նշեք 19-րդ և 20-րդ դարի մի քանի հայ երաժիշտ և իրենց գործունեությունը։

Տիքրան Չախուաջյանը հիմնադրեց հայ օպերային արվեստը։ Նրա <<Արշակ Բ>> օպերան հայ օպերային ժանրի առաջին ստեղծագործությունն է։

Արմեն Տիգրանյանը 1908 թվականին գրել է Անուշ օպերան, որը հայկական երաժշտական թատրոնում դրել է նոր ոճական նոր ուղղության։

Արամ Խաչատրյանի աշխատանքները ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, ֆիլմերի երաժշտություններ և այլն։

Կոմիտասի (Սողոմոն Գևորքի Սողոմոնյան) ամենագլխավոր աշխատանքը <<Պատարագն>> է, որը մինչև այսօր կա եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել է 1892 թվականին բայց հրատարակվել է 1933 թվականին Փարիզում։

Մակար Եկմալյան 1896 թվականին լույս է ընծայել <<Երգեցողություն Սրբոյ Պատարագի>> պարտիտուրան։ Մեծ դեր ունի ժողովրդական երգերի ստեղծման մեջ։

 

Հայկ
1. Նշեք հայկական հինգ ամենանշանավոր ճարտարապետներին 19-20-րդ դարում։ (Պատասխանը հարկավոր է հիմնավորել։)

Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին, Գաբրիել Տեր-Միքայելյան, Ս․ Սարկիսյան։

Ալեքսանդր Թամանյանը գծագրել է Երևան քաղաքը,Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, Ազգային գրադարանի շենքերը և այլն:

Թորոս Թորամանյանը  իր գործունեության տարիներին կատարել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների չափագրություններ, լուսանկարներ եւ վերակազմություններ:

Հովհաննես Քաջազնունին ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն դարձել է իր Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Երևանում, Գյումրիում և Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։

Գաբրիել Տեր-Միքաելյանն և Ս․ Սարկսյանն է Թիֆիլսում և Բաքվում կառուցել գեղեցիք շենքեր։

Դասարանական աշխատանք

1․ Մինչև 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները Հայոց պատմության մեջ։

Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը, և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը:

Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին։

66-428թթ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիների արքայատոհմին։

301 թվականին, առաջինն աշխարհում, Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը։

885-1045թթ Հայաստանը կաառավարում էին Բագրատունիները։

1080-1375 թթ․ Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը։

12-րդ դարում հայ իրականության մեջ առաջինը Մխիթար Գոշը ստեղծում է պատմաիրավագիտական հազվագյուտ մի հուշարձան՝ ՙԴատաստանագիրքը՚« որը երկրի կյանքի բոլոր բնագավառները ամփոփող օրենսգիրք է:

 

 

2․ 19-րդ դարի կարևոր իրադարձությունները։

1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում` Արևելյան Հայաստանը, անցնում է Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով:

19-րդ դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր ՙՎերք Հայաստանի՚ վեպով ու այլ երկերով, ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության հիմնադիրը:

1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:

1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները, Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը: Օսմանյան սուլթան Համիդ 2-րդը չիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները, ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ։