Category: Մայրենի

Ստուգողական աշխատանք

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր  առաջադրանքները: 

  1. Ուրախ կլանչոցով շունը նետվեց դեպի կածան: 2. Մի պահ ես էլ ուրախացա ու վազեցի: 3.Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր: 4. Այդ խշխշոցնէր, երբ վազում էի. իմ ականջներում միայն այդ խշխշոցն էր: 5. Խաշամը հասնում էր ծնկներիս: 6. Երբ կանգ էի առնում, լուռ լռություն էր. այդ լռությանու լույսի մեջ, հազիվ լսելի սվսվալով, օրորվում էին թափվող տերևները: 7. Սև մոշահավը կչկչոցով թռավ իմ ոտքերի տակից, և դարձյալ խոր լռություն էր: 8. Ինձ թվում էր, թե ես լսում եմ անտառի խաղաղ շնչառությունը:
  2. Տեքստի I հատվածում դեպքը ո°ր եղանակի բայաձևերի միջոցով է պատմվում:

1) սահմանական

2) ըղձական

3) ենթադրական

4) հարկադրական

2. Տեքստում ո°ր ձայնի մասին խոսք չկա:

1) շան վնգստոց

2) մոշահավի կչկչոց

3) աղբյուրի ջրի քչքչոց

4) չոր տերևների խշխշոց

3. Ո°ր բառում հնչյունափոխություն չկա:

1) խլացնել

2) շնչառություն

3) աղբյուր

4) լռություն

4. Ո°ր բառն է սխալ գրված:

1) հայացք

2) լվածք

3) գնացք

4) նայվածք

5. Ո°ր բառն է սխալ գրված:

1) որևէ

2) որևիցե

3) միջօրէ

4) մանրէ

6. Սխրագործություն բառի վանկատման ո°ր տարբերակն է ճիշտ:

1) սըխ-րա-գոր-ծու-թյուն

2) սըխր-ա-գոր-ծու-թյուն

3) սըխ-րա-գործ-ություն

4) սըխ-րա-գործ-ութ-յուն

7. Տրված բառերից ո՞րն ածանցավոր չէ:

1) կլանչոց

2) լսելի

3) լռություն

4) խաղաղ

8. Ո°ր դեպքում է գոյականի հոլովը սխալ նշված:

1) հորեղբայրը – ուղղական

2) ճանապարհից – բացառական

3) մատներով – գործիական

4) անտառի – ներգոյական

9. Ո°ր բառն է ենթարկվում արտաքին հոլովման:

1) հորեղբայր

2) լռություն

3) շուն

4) ծունկ

10. Ո°ր բայաձևն է ապառնի ժամանակ ցույց տալիս:

1) լսվում էր

2) բարձրացրի

3) կպավ

4) չկլանչի

11. Ո°ր բայաձևը չ բայածանց ունի:

1) կպավ

2) կլանչի

3) կանչեց

4) ցատկեց

12. Ո°ր կապակցության մեջ կապ չկա:

1) դեպի կածան

2) խլացնելու չափ

3) այդ խշխշոցը

4) լույսի մեջ

13.Նախադասության անդամներից որի° ձևաբանական վերլուծության մեջ սխալ կա:

Ես նստեցի ծառի hետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի

սխրագործությունների մասին գիրքը:

1) նստեցի – I դեմքի բայ, անցյալ կատարյալ

2) խաբեմ – I դեմքի բայ, ըղձական ապառնի

3) որևէ – ածական, դրական աստիճան

4) որպեսզի – ստորադասական շաղկապ

14. Հատվածից դո՛ւրս գրիր արահետ բառի հոմանիշը:

Պատասխան՝ կածան

15. Գրի՛ր ծխում էր բայաձևի անորոշ դերբայը:

Պատասխան՝ Ծխել

16. Տեքստի ո°ր բառն է նշանակում «ծառերից թափված աշնան տերևները:

Պատասխան՝ խաշամ

17. Հատվածից դո՛ւրս գրիր նորից բառի հոմանիշը:

Պատասխան՝ դարձյալ

18. Հատվածից դո՛ւրս գրիր արմատ+հոդակապ+արմատ կազմությամբ բառը:

Պատասխան՝ Մոշահավ, Մոշ-ա-հավ

19. Հատվածի 7-րդ նախադասության մեջ և–ից առաջ ինչո՞ւ է ստորակետ դրվել:

Պատասխան՝ ————————Նախադասության մեջ ստորակետ է դրվել, քանի որ ենթական փոխվել է:——————————————————-

20.Հատվածից դո՚ւրս գրիր այն բառը, որը փոխաբերաբար նշանակում է «ոչնչվչխանգարվող, անվրդով, նաև՝ «տևական»:

Պատասխան՝ ——Այդ բառը՝ խաղաղն է:——————————————–

Պարագաներ

Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Չափ ու քանակի պարագա

  • Կապույտ երեկոն այնքան խաղաղ է:
  • Լճափից արևը երկու անգամ է երևում:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման չափը, աստիճանը, կոչվում է չափ ու քանակի պարագա (ինչքա՞ն, որքա՞ն):

Գտի՛ր չափ ու քանակի պարագաները:

  • Մայր ու որդի շատ երկար զբոսնեցին:
  • Փայտփորիկն անընդհատ կտցահարում էր ծառը:
  • Ոսկե շղթան արժեր հազար դոլար:
  • Փոքրիկը շատ էր սիրում պաղպաղակ և երբեք չէր հրաժարվում դրանից:
  • Այդ երեկո ծերունին բնավ չխոսեց:

Կետերի փոխարեն գրի՛ր չափ ու քանակի պարագաներ:

  • Քաղաքացիները երկար ժամանակ փակեցին փողոցները:
  • Լողորդը երկու րոպե շունչը պահում էր ջրի տակ:
  • Մենք շատ զարմացանք՝ տեսնելով ջունգլիի բնակիչներին:
  • Հանիբալի զորքը, ահագին ժամանակ կանգ առավ Ալպերի բարձունքում:
  • Մարագների դռները լրիվ կանաչել են:

 

 Նպատակի պարագա

  • Աղջիկները գնացին աղբյուրը՝ ջրի:
  • Շտապում էի՝ սեղմելու այդ մեծ բարեգործի ձեռքը:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման նպատակը, կոչվում է նպատակի պարագա (ինչի՞ համար, ի՞նչ նպատակով):

Գտի՛ր նպատակի պարագաները:

  • Հանուն հայրենիքի նա պատրաստ էր կյանքը զոհաբերել:
  • Նրանք հանդիպեցին վեճը հարթելու նպատակով:
  • Նա հանձնվեց իշխանություններին հանուն իր ընտանիքի ապահովության:
  • Չարժե այդ մանրուքի համար գնալ-հասնել աշխարհի ծայրը:
  • Գնացել-կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:

Կետադրությունը:

  1. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցներ ՝ վերջին դդումները հավաքելու համար:
  2. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները՝ վերջին դդումները հավաքելու:
  3. Գյուղացիներից ոմանք վազում էին բանջարանոցները, որ (որպեսզի) վերջին դդումները հավաքեն:

 Պայմանի պարագա

  • Քո մերժման դեպքում նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ: Եթե դու մերժես, նրանք կհայտնվեն անելանելի դրության մեջ:
  • Մնացի տանը պարապելու պայմանով:

Բայական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս գործողության կատարման պայմանը, կոչվում է պայմանի պարագա (ո՞ր դեպքում, ի՞նչ պայմանով):

Գտի՛ր պայմանի պարագաները:

  • Բարձր գնահատական ստանալու դեպքում կարժանանամ ծնողներիս գովասանքին:
  • Եթե շուտ հասնեին, կկանխվեր այդ անասելի ողբերգությունը:
  • Ջերմուկ կարող ենք մեկնել տնօրենից թույլտվություն վերցնելու պայմանով:
  • Նման դեպքում միշտ հարցը վճռվում է հօգուտ մեծամասնության:
  • Վերջին խոսքը տրվեց նրան ճշմարտությունն ասելու պայմանով:

Կետերի փոխարեն գրի՛ր պայմանի պարագաներ: Ավելացրած պարագաները դարձրու երկրորդական նախադասություն:

  • Ջրհորից սառը ջուր կհանենք (ո՞ր դեպքում):

 

  • Նա փրկեց փոքրիկին (ի՞նչ պայմանով):

 

  • Թոռան գալը տատին կուրախացնի (ո՞ր դեպքում):

 

  • Ես կհանդիպեմ նրան (ի՞նչ պայմանով):

 

  • Նա հեռացավ (ի՞նչ պայմանով):

Պարագաներ

Պարագաներ

Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:

Տեղի պարագա

Ես թողել եմ հեռվում դալարագեղ այգին:

Ես գալիս եմ հեռվից և գնում եմ հեռու՝ անհայտ ու անժամանակ:

Փողոցով մի հին մեքենա սլացավ:

Ընդգծված բառերը ցույց են տալիս գործողության տեղ. դրանք տեղի պարագաներ են (ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ):

 

Գտի՛ր տեղի պարագաները:

  • Կացարանի պատուհանից պոկված լույսի բույլը խճճվել էր ծիրանենու սաղարթում:
  • Սողոմոնի հայացքը ընկերոջ ափում բնակալած նամակի ճոթին էր:
  • Կիսամութի մեջ նրանք նման էին կաթիլների՝ շարժուն ու տաք:
  • Հետո հնչյունները պոկվեցին երկնքից, դարձան կապույտ հուլունքներ:
  • Հնչյունները նրան տարան իր հարազատ ծննդավայր:

Տեղի պարագա-երկրորդական նախադասությունները տրոհվում են ստորակետով:

  • Գյուղով անցնող ծերունին եկավ այնտեղ, ուր եղբայրներն էին կանգնած:

Կետադրի՛ր:

  1. Մենք թաքնվեցինք այնտեղ ,ուր խիտ եղեգներ էին աճում:
  2. Նրա հայացքը գնաց այնտեղ, որտեղից պատանին ձեռք էր պարզել:
  3. Ուղիղ երկու շաբաթ Մաշտոցը դուրս չեկավ այնտեղից, ուր փակվել էր աղոթելու համար:
  4. Զորավարն անցնում էր այնտեղով, որտեղով երեկ թշնամու զորքն էր սլացել:

Ժամանակի պարագա

Այսօր մեր դասընկերոջ ծննդյան օրն է:

Այսօրվանից փակվում են բոլոր դպրոցները:

Այսօրվա դասն անհետաքրքիր էր:

Ժամանակի պարագան ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը (ե՞րբ, երբվանի՞ց, երբվա՞):

 

Գտի՛ր ժամանակի պարագաները:

  • Մթնաձոր տանող միակ ուղին առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում:
  • Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան:
  • Մի օր էլ, բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ու ընկա:
  • Արդարացի որոշումից հետո լիոհվին հանգստացել էին:
  • Հեթանոսական շրջանի նավասարդի գիշերը զարթնում էին ճրագը վառում և միայն վաղորդյան ճաշ անում:

Ժամանակի պարագա-երկրորդական նախադասությունը տրոհվում է ստորակետով:

  • Երբ գիշերը հեռախոսը զնգում է, անմիջապես վատ բան ենք մտածում:

Համակատար դերբայով (երգելիս) կազմված դերբայական դարձված-ժամանակի պարագան տրոհվում է.

  • նախադասության սկզբում և վերջում՝ բութով. – Եռօրյա ճամփորդության գնալիս՝ հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ: – Հարկավոր է վերցնել տաք ծածկոցներ՝ եռօրյա ճամփորդության գնալիս:
  • նախադասության մեջտեղում՝ երկու կողմից ստորակետերով. – Մեր դասարանի սովորողները, ավտոբուսով երկար ճանապարհ գնալիս, զվարճալի խաղեր են խաղում:

 

Կետադրի՛ր:

    1. Ամռանը ,երբ ջուրը պակասում է ,գյուղացիներն սկսում են վիճել մի կաթիլի ջրի համար:
    2. Աշխարհի քաղաքական քարտեզը թերթելիս՝ մարդ հաճախ զարմանում է:
    3. Վիթխարի հզորության հողափոր մեքենան տեղից տեղ փոխադրվելիս մարդու կամ ձիու քայլելուն նմանվող շարժումներ է անում:
    4. Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն ,երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
    5. Ծովափին կանգնելիս ՝աղջիկը հայացքը հառում էր հեռու հորիզոնի

 

Ձևի պարագա

Գործողության կատարման ձևը (ինչպե՞ս) ցույց տվող բայական անդամի լրացումը կոչվում է ձևի պարագա:

  • Մենք կարող ենք արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
  • Ոզնին գլորվելով հասավ իր բույնը:
  • Նապաստակի նման ամբողջ օրը գազար է ուտում:
  • Սիրով կարդում էր բանաստեղծությունները:

 

Գտի՛ր ձևի պարագաները:

  • Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար:
  • Քամին սկզբում քշեց թեթև, իսկ հետո գազանաբար պոկեց թույլամրացրած տանիքները:
  • Տարերքը կամաց-կամաց սեղմում էր իր չարագույժ օղակը:
  • Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
  • Դժվարությամբ է հարմարվում նոր վայրում:
  • Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:

Դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

  1. Սենյակները ներկելիս՝ պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն:

Երբ սենյակները ներկում ես,պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն։

  1. Հողից հանելիս՝ որդն իսկույն խեղճանում է:

Երբ հողից հանես որդին,նա իսկույն խղճանում է։

  1. Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:

Միթե մտածող մարդն անտարբեր կմնա,երբ այդ ճանապարհներից մեկին հանդիպի։

  1. Քաղցից թուլացած կենդանիներն իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար:

Երբ քաղցից թուլանում են կենդանիները,իրենք են հեշտությամբ կեր դառնում առյուծների համար

Հայոց Լեզու

Հանգման խնդիր

 

Զբոսաշրջիկները մոտեցան եկեղեցուն – ինչի՞ն:

Երեխան հավատում էր մոր խոսքին – ինչի՞ն:

Ծեր կինն աղոթում էր Աստծուն – ու՞մ:

Փողոցով քայլելիս ժպտում էր բոլորին – ու՞մ:

 

Հանգման խնդիրը լրացնում է չեզոք բայերին (որոնք վ մասնիկը չեն կարող ստանալ), պատասխանում է ու՞մ և ինչի՞ն հարցերին:
Այն առարկան, որին տրվում կամ որին հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր:

Հանգման խնդիր են պահանջում հասնելհանգելմոտենալհավասարվել,մերձենալնվիրելտալվճարելնետելդիպչելբախվելվաճառելմատակարարել ևայլ բառեր:

 

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:

  • Լավան մոտենում էր տներին(ինչի՞ն)
  • Ունկնդիր եղա հողմի խենթ ձային (ինչի՞ն):
  • Անսպասելի ես հանդիպեցի իմ հին բարեկամին (ո՞ւմ):
  • Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան սարի գագաթին (ինչի՞ն):

 

Գտնել հանգման խնդիրները:

  • Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին(ո՞ւմ):
  • Այդ խոսքերը խեղճ աշակերտին(ո՞ւմ) գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
  • Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին(ինչի՞ն):
  • Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին(ինչի՞ն):
  • Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց(ո՞ւմ):

 

Միջոցի խնդիր

Վարդանը քարերով (ինչո՞վ) ամրացրել էր իր նկուղը:

Ծանոթների միջոցով (ումո՞վ) նա տեղավորվեց աշխատանքի:

Այն առարկան, ինչով կամ ինչի միջոցով կատարվում է գործողությունը, կոչվում է միջոցի խնդիր:

 

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:

  • Ժայռի գագաթը միայն խմբով (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:
  • Փոքրիկ տունը գյուղում իր յուրահտակությամբ (ինչո՞վ) էր առանձնանում:
  • Նա իր սև գործն անում էր իր որդու շնորհից(ու՞մ միջոցով):
  • Աղջկա մազերը կապված էին ժապավենով(ինչո՞վ):
  • Այդ օրերին քաղաքն ապրում էր քաղաքապետով(ումո՞վ):
  • Հարցերին պատասխանող պարոնը աշխատակցի միջոցով (ու՞մ միջոցով) մոտեցավ մեքենային:

 

Ընդգծիր միջոցի խնդիրները:

  • Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
  • Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
  • Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
  • Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
  • Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
  • Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

 

Անջատման խնդիր

 

Արսենը քեզնից (ումի՞ց) երբեք չի կարող բաժանվել:

Մարդիկ սարսափահար փախչում էին այդ կեղծիքից (ինչի՞ց):

Այն առարկան, որից ծագում է, սկսում է կամ անջատվում, բաժանվում է գործողությունը, կոչվում է անջատման խնդիր:

 

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:

  • Նա վաղուց էր ձանձրացել նրանից(ումի՞ց):
  • Նա թաքցրեց իր անհանգստությունը մայրիկից(ումի՞ց):
  • Ես ոչ մի կերպ չեմ կարողանում այդ ցավից (ինչի՞ց) ազատվել:
  • Նա մեզ չզրկեց համակարգչային խաղեր խաղալուց (ինչի՞ց):
  • Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում աշխարհից և մարկանցից (ինչի՞ց), (ումի՞ց):

Ընդգծիր անջատման խնդիրները:

  • Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
  • Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
  • Հոգնեցի գրքերից անհամար,
  • Աշխարհից այս խավար ինձ տարեք…
  • Փրկեցեք մտքերից այս անծայր,
  • Փրկեցեք խոսքերից այս խելոք…
  • Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
  • Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին

Թարգմանություն

Каждый из нас с самого детства помнит мамины сказки и притчи, которые содержали в себе мораль и огромную мудрость. Становясь взрослым, мы не перестаем удивляться интересным, коротким историям, которые несут в себе много позитива, добра и глубокого смысла.

Притчи — это уникальный подарок нам от предков, для того, чтобы мы могли учиться и познавать жизнь на подобных примерах. Секрет действенности притч еще и в том, что она ненавязчиво, метафорическим языком открывает нам глаза на самые важные истины этого мира.

Для тех, кто любит читать истории с моралью из современной жизни, мы поместили здесь также притчи, которые были написаны совсем недавно, но по содержанию глубины и смысла не уступают сказаниям предыдущих веков.

Как здорово, что у нас с вами есть возможность передавать опыт нашим детям в интересной и увлекательной форме — по средством притч. Ведь такие рассказы также очень нравятся и маленьким слушателям.

Источник: https://mirpozitiva.ru/parables/

Մեզանից յուրաքանչյուրը մանկությունից հիշում է մայրիկի հեքիաթներն ու առակները, որոնք պարունակում էին բարոյականություն եւ մեծ իմաստություն: Որպես մեծահասակ, մենք երբեք չենք դադարում զարմացնել հետաքրքիր, կարճ պատմություններով, որոնք շատ դրական, բարի եւ խոր իմաստ ունեն:

Առակները եզակի նվեր են մեզ համար մեր նախնիներից, որպեսզի մենք կարողանանք սովորել եւ ապրել այսպիսի օրինակներով: Առակների արդյունավետության գաղտնիքը նաեւ այն է, որ անբացատրելի, մետաֆորական լեզվով, մեր աչքերը բացում է այս աշխարհի ամենակարեւոր ճշմարտություններին:

Նրանց համար, ովքեր սիրում են կարդալ պատմությունները ժամանակակից կյանքից բարոյականության հետ, մենք այստեղ շատ առումներով գրված առակներն ենք, բայց բովանդակության, խորության եւ իմաստի առումով ոչ թե անցյալ դարերի լեգենդներին:

Հիանալի է, որ դուք եւ ես հնարավորություն ունենք փորձի անցնել մեր երեխաներին հետաքրքիր եւ գրավիչ ձեւով `առակներով: Ի վերջո, նման պատմությունները նույնպես շատ տարածված են երիտասարդ լսողների հետ:

Վերլուծություն

Ես այսօր կարդացել եմ (Հարաշք) գրքից (Ինչու ես դպրոց չգնացի) պատմվածքը։Ինձ շատ դուր եկավ։Այնտեղ պատմում  էր  մի տղայի մասին որը ոչ թե տգեղ էր և չեր ուզում այդ տեսքուվ գնալ այլ շատ հիվանդությունների ուներ։Բժիշկները չեին կարողանում բոուժել այդ հիվանդությունները։Նա տարվա մեջ անցնում էր երեքից-չորս վիրահատություններ։Նրա ծնված օրվանից տարել է քսանյոթ վիրահատություն բայց նա հիմա շատ ամուր է։

Հայոց լեզու

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները, կետադրիր:
11.Լեռներում ծնված ջրերի տարիքն ու գույնը խեղդվում են ծովում:
  2. Երկնքում գզվռտվում են գորշ ամպեր ու ձորով փախչում է փշաքաղված գետը:
  3. Փողոցում մարդ չկար բոլորն աշխատանքի էին:
  4.Մի տեղ աշնան կանաչ արտեր էին, մի տեղ գարնան սև ցելեր (վարած հողեր):
  5.Նա ճակատս համբուրեց և ես նրա բարի աչքերում արցունքներ տեսա:
  6.Զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքիառաջ և ավերից վերադարձող համհարզները (ծառաները) ճոճում էին նիզակները:
  7.Կտուրները ձմռանը ճկվում են ձյան ծանրության տակ գարնանըծածկվում փարթամ կանաչով:
  8.Հայրիկս նայեց ինձ ես նրան ու նա բռնեց ձեռքս:
  9.Մարգարն աշխատում էր և բերանի պատառը պահում թոռան համար:
  10.Արահետը վերջացավ և ձիերը կանգ առան:
   Ընգծիր որոշիչը, կետադրիր:
  1.Փոթորկված ծովի մեջտեղում նկարիչը պատկերել էր հսկայական առագաստանավի մի բեկոր որից կառչել էին մի քանի մարդ:
  2. Երրորդը ճանապարհ ընկավ Թշվառը խեղճուկրակ ցնցոտիները հագին ճակատը վշտերով խոր-խոր ակոսած (փորած):
  3. Բոլոր ընծաների փոխարեն վերցրեց մի սրվակ լցված արցունքով հառաչով ու քրտինքով:
  4. Արդարությունը խորունկ տխուր հայացքով առանց կշեռքի ու սրի դուրս ելավ մի կույտ մաքուր ամպերի բացվածքից:
  5. Ազատամարտիկները հուզմունքից խեղդվող արտասուքով ճմլված սրտով անհուն կսկիծով կանգնած էին խորանի առջև:

    Ընդգծիր հատկացուցիչ-հատկացյալը, կետադրիր:

11. Խանութպանը սրբում էր ցուցափեղկի ցրտից սառած ապակիները:
  2.  Գինետան ճաշի գոլորշուց խունացած խոհանոցում ապստամբները կրակ էին վառել:
  3. Դռնապանները առավոտյան մաքրում էին մայթերի մինչև գոտկատեղ հասնող ձյունը:
  4. Մի րոպե անց փողոցի հրդեհից մոխիր դարձած կենտրոնում թնդանոթը որոտաց:
  5. Բոլորի զարմանքից քարացած դեմքերին սառել էր մի հարց:

   Գտիր բացահայտիչները, կետադրիր:

11.Բլուր-բլուր արշավում էին ամպերը որպես ուղտեր:
  2.Փակ շուկան Երևանի ամենահին կառույցներից մեկը դարձել է ժամանակակից առևտրի կենտրոն:
  3. Գագիկը նորեկ պատանին զարմացած շուրջն էր նայում:
  4. Քույրը Արաքսյան Աշոտին եղբորը զայրացած բացատրում էր որ ծխել չի կարելի:
  5.Գնացինք Արմավիր աշխարհի ամենահին քաղաքներից մեկի Մեծամորի պատմության թանգարան:

    Ընդգծիր որոշիչ-բառակապակցությունները. դրանք դարձրու որոշիչ-նախադասություն:

  1.Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես ետ էր քաշվում:
  2. Ջրաղացը մանուկ օրերից մի հեքիաթ է պատմում՝ մանկության պես սիրուն:
  3. Ես այդ թափածդ արցունքներից  ծնված Բողոքն եմ:
  4.Կոպիտ գործվածքից կարված շապիկը հազիվ էր ծածկում թիկնեղ մարմինը:
  5. Մոնակոյի հայտնի վայրերից է թանգարանը՝օվկիանոսագիտությանը նվիրված:

 

Հայոց լեզու

 Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:
Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը: – Մի օր նա՝ նախկին ծովագնաց Էդմունդ Հալեյը, դուռը թակեց։
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնաց էդմունդ Հալեյին: – Մի օր նրան՝ նախկին ծովագնաց Էդմունդին, տեսան փողոցում։
Նա անընդհատ խուսափում էր՝ նախկին ծովագնաց, Էդմունդ Հալեյից: – Նրանից՝ նախկին ծովագնաց, Էդմունդ Հալեյից, խուսափում էին։
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնաց Էդմունդ Հալեյի տոկունության վրա: – Նրա՝ նախկին ծովագնաց Էդմունդ Հալեյի տոկունության վրա զարմանում էին։
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնաց էդմունդ Հալեյով: – Երիտասարդ նավաստին նրանով՝ նախկին ծովագնաց Էդմունդ Հալեյով հպարտանում էր։

․ Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:
Միքայելը` ո՞վ (ծանոթս), երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց (Եվայից), հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ (շան) երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց (Տիգարնից), արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ (երիտասարդին):
Հրազդանը` ի՞նչը (գետը), Երևանով է անցնում:

․ Կետադրիր.
Խմբի մեջ էր պատանի Հուսիկը՝ Նվարդի սիրելին:
Վտակի ափին՝ ուռենու տակ նստել էր Լիլիթը:
Վարդանի այրին՝ տիկին Զարուհին, իր զավակների հետ բերդում էր:
Որպես քաղաք՝ Դվինն, ուներ շատ գեղեցկություններ և ակնապարար տեսարաններ:

Հայոց լեզու

Կետադրիր ինքնուրույն.
Խոսողը Գևորգ Մարզպետունու որդին՝ Գոռ իշխանիկն էր:
Հալածողներին միացան մոտակա գյուղերի՝ Ցամաքաբերդի, Վարսերի, Գոմաձորի բնակիչները:
Հայրենյաց բարերարի՝ Գևորգ Մարզպետունու անունը սիրելի էր թե՛ արքունիքում, թե՛ ժողովրդի մեջ:
Գարիբալդին միշտ մեր՝ զինվորներիս կողքին էր:
Սմբատը՝ որպես անտառոտ երկրի զավակ, շատ լավ գիտեր, որ արջը շշմելու է հանկարծակի բարձր ձայնից:
Որպես բնական ամրություններ՝ լեռները, չորս կողմից շրջապատել են Մուշի դաշտավայրը:
Նրանցից ոչ շատ հեռու՝ լեռան ստորոտում, բնակվել էին օգնական ուժերը:
Քառորդ ժամ չանցած՝ կեսգիշերին, ձորից լսվեցին ահարկու պայթյուններ:
Այդ նա՝ Արսենն էր մեզ մեղադրողը:
Այդ իր՝ Արսենի համար էր մեր ջանքերը:
Նա՝ Արսենն էլ մեզ հետ դպրոց եկավ:

Հատկացուցիչի կետադրություն

Գտի՛ր հատկացուցիչները և կետադրի՛ր:
. Ուր գնում էր, լսում էր հայրենիքի՝ հոգի կեղեքող հեծեծանքները և շղթաների՝ ահ ներշնչող շառաչյունը:
. Թռչունը կտուցով ծակեց ծառի՝ հարյուրամյակների ընթացքում կաշտացած կեղևը՝ նրա տակ միջատներ գտնելու հույսով:
. Գյուղացիները գտնում են Շաքրոյի՝ թշնամիների կողմից խոշտանգված մարմինը:
. Չէի կարողանում մոռանալ օրիորդի՝ ամոթից շիկնած դեմքը, գեղեցիկ շարժուձևը:
. Հակոբ վարդապետը ամեն առավոտ մաքրում էր իր խցի՝ քարերով սալարկված հատակը, ապա ձեռնամուխ լինում եկեղեցու իրեն վերաբերող առօրյա գործերին:
Բազմության հետաքրքրությունից վառվող աչքերում երևաց զարմանքի արտահայտությունը:

. Եվս տասը տրոհվող հատկացուցիչ ունեցող նախադասություն հորինի՛ր ինքդ:

Սենյակի՝ պատերից կախված էին գեղեցիկ, գեղարվեստական նկարներ:

Համալասարանի՝ ուսանողներին հանձնարարել էին բարդ,երկար և հետտաքրքիր  առաջադրանք:

Համակարգչի՝ էկրանի վրա մեծ, երկար ճաքեր էին հայտնվել:

Դասասենյակի՝ գրատախտակի վրա երկար,տարորինակ գրություն էին արել:

Թղթի՝ վրա անհասկանելի,զարմանալի բառեր էին գրած:

Գրքի՝ տառերը գրված էին կարմիր էին:

Բազմոցի՝ վրա նստած էր սև, սպիտակ մորթով կատուն:

Նկարի՝ մարդը զարմիկիս հեռու բարեկամներ:

Նկարչի՝ նկարները գեղեցիկ, համաչափ դասավորված էին:

Հեռուստացույցի՝ էկրանը կարծես, թե վնասվել էր: