Category: Կենսաբանություն

Աճի հորմոնի մասին

Աճի հորմոնը խթանում է ամբողջական օրգանիզմի և առանձին օրգանների աճին ու զարգացմանը։ Այն անմիջական ազդեցություն է թողնում տարբեր օրգանների ու հյուսվածքների աճի ու բազմացման վրա։
Եթե աճի հորմոնը խանգարում է ստանում, ապա մարդը սկսում է էլ չաճել ու որոշ օրգաններ չեն զարգանում։ Եթե շատ է արտադրվում, ապա մարդը շատ է բայովանում, մեծանում՝ հսկայություն։ Եթե քիչ է արտադրվում՝ մարդը մնում է փոքր ու ցածրահասակ՝ թզուկություն։

Աչքի հիվանդություններ

Աչքի լարվածություն
Աչքերը լարվում և հոգնում են, երբ մարդը ժամերով գիրք է կարդում, համակարգիչ կամ հեռախոս օգտագործում, ավտոմեքենա վարում, և այլն։ Բուժելու համար պետք է մի քանի օր աչքերը հանգստացնել՝ քիչ համակարգիչ կամ հեռախոս օգտագործել, քիչ գիրք կարդալ, և այլն։ Հետո կանցի։

Կարմիր աչքեր
Աչքերը կարող են կարմրել գրգռվածությունից, բորբոքումից կամ լարվածությունից։ Նաև կարող է լինել ոչ բավարար քնից և ալերգիայից։ Կարելի է բուժել աչքի կաթիլներով։

Հավկուրություն
Հավկուրությունից մարդը դժվարանում է մութ տեղերում տեսնել։ Հավկուրությունը սովորաբար ձևավորվում է վիտամին A-ի անբավարարությունից, կարճատեսությունից, կաթարախտից կամ ինչ-որ հիվանդությունից։ Բուժվելու համար պետք է դիմել բժշկի։

Ամբլիոպիա
Ամբլիոպիայի, կամ “ծույլ աչքի” ժամանակ մի աչքը ճիշտ չի ձևավորվում և վնասում է տեսողությունը։ Աչքերին ուշադիր նայելուց երևում է, որ լավ աչքը մնում է տեղում, իսկ վատ աչքը՝ դանդաղ, ծույլ ձևով դեսուդեն է շարժվում։ Կարելի է բուժել հիվանդության սկզբնական շրջանում։

Գունակուրություն
Երբ մարդը չի կարողանում տեսնել որոշ գույներ կամ դրանք տարբերել (սովորաբար կարմիրն ու կանաչը), նշանակում է, որ նա ունի գունակուրություն։ Գունակուրության ժամանակ գույնի բջիջները չկան կամ չեն աշխատում։ Սովորաբար մարդը ծնվում է գունակուրությունով, սակայն կարող է նաև այն ձեռք բերել որոշ հիվանդություններից։ Բուժում չունի, սակայն կան հատուկ ակնոցներ, որոնք օգնում են գույները տարբերել։

Ականջի կառուցվածքը

Ականջը կազմված է արտաքին ականջից, միջին ականջից և ներքին ականջից։

Արտաքին – Արտաքինից ականջն ունի ականջախեցին ու անցուղի։ Ականջախեցին հավաքում է ձայնի ալիքները։ Անցուղին ձայնային ալիքներին տանում է դեպի թմբկաթաղանթ։ Թմբկաթաղանթը բարակ մաշկի շերտ է, որը ձայնի ալիքներից տատանվում է։
Միջին – Միջին ականջը օդով լցրած փոս է, որի մեջ կա երեք ոսկոր՝ մուրճիկ, ասպանդակ և սալ։ Մուրճիկը միացրած է թմկաթաղանթին։ Ասպանդակը միացրած է ձվաձև պատուհանին, որը միջին ականջի մեջի օդի ճնշումը կարգավորելու համար է։
Ներքին – Ներքին ականջը կազմված է խողովակների ու խոռոչների համակարգից։ Կա խխունջը, որը մի քանի անգամ պտտած խողովակ է։ Նրա մեջ կա հատուկ հեղուկ։ Խխունջը բաժանված է երկու մասի հիմային թաղանթից, որի վրա կան լսողական բջիջներ։ Այսպես, երբ խխունջի մեջի հեղուկը շարժվում է, գրգռում են լսողական բջիջներին, որտեղից այն փոխանցվում է ուղեղ։
Խխունջը նաև դեր է կատարում մարդու հավսարակշռության մեջ։ Օրինակ՝ եթե մարդը արագ թեքվի, ապա խխունջի մեջի հեղուկն էլ կշարժվի, գրգռելով լսողական բջիջներին։

Աստմայի մասին

Աստման շատ հանդիպվող քրոնիկ հիվանդություն է, որի պատճառով շնչուղիները բորբոքվում են, և դժվար է լինում շնչել։ Աստմայի ախտանշերն են չոր հազը, դժվար շնչելը, կրծքավանդակի ձգվելը ու շնչահեղձությունը։ Աստման նաև կարող է առաջանալ ալերգիկ ռեակցիայից։ Մարդիկ սովորաբար աստման ձեռք են բռնում մանուկ ժամանակ, բայց հնարավոր է նաև առաջանալ ավելի ուշ։

Մաշկ

Մաշկի նշանակությունը՝
Մաշկը ծածկութային օրգան է, որը պաշտպանում է ստորև տեղադրված օրգաններն ու հյուսվածքները մեխանիկական, քիմիական վնասվածքներից և խոչընդոտում կողմնակի նյութերի ու ախտահարույց մանրէների ներթափանցումն օրգանիզմ:
Մաշկի մակերեսը կազմում է 1,52 մ²: Այն պահպանում է ներքին օրգանները մեխանիկական վնասվածքներից ու ջրի կորստից:
Մաշկում են գտնվում բազմաթիվ նյարդային վերջույթներ՝ ընկալիչներ, որոնք ընկալում են ցավը, ջերմության փոփոխությունները, շփման զգացողությունը, ինչպես նաև հպումը:
Մաշկի կառուցվածքը՝
Մաշկը կազմված է 3 հիմնական շերտերից, որոնցից արտաքինը վերնամաշկն է(էպիդերմիս), ներքինը՝ բուն մաշկը (դերմա), և նրա տակ գտնվում է ենթամաշկային բջջանքը:
Վերնամաշկը բազմաշերտ հարթ էպիթելային հյուսվածք է, որի մակերեսային շերտի բջիջներն անընդհատ մահանում են, թափվում և հեռանում:
Բուն մաշկը շարակցահյուսվածքային շերտ է, որը գտնվում է վերնամաշկի տակ և պարունակում է մեծ քանակությամբ առաձգական թելեր:
Ենթամաշկային բջջանքը պաշտպանում է մարմինը սառեցումից` փոքրացնելով ջերմատվությունը:
Մաշկի տեսակները
Տարբերվում են մաշկի 3 տեսակ` յուղոտ, չոր, նորմալ:
Յուղոտ մաշկը փայլում է, նրա անցքերը լավ են երևում, այդպիսի մաշկը նման է նարնջի կեղևի: Չոր մաշկը բարակ է, հաճախ թեփոտում է: Նորմալ մաշկը այդպիսի թերություններ չունի:
Մաշկի գործառույթներ են՝
1. Մաշկը կատարում է արտազատական գործառույթ:2. Մասնակցում է մարմնի կայուն ջերմաստիճանի պահպանմանը:

3. Արյան պահուստային և զգայնության օրգան է:

4. Մաշկում պարունակվում է հատուկ գունանյութ (մելանին), որը պաշտպանում է ստորև գտնվող հյուսվածքները արևի ուլտրամանուշակագույն  ճառագայթների կործանարար ազդեցությունից:

5. Մաշկում սինթեզվում է ռախիտ հիվանդությունը կանխող D վիտամին:

6. Խոչընդոտում է ախտահարույց մանրէների ներթափանցմանը օրգանիզմ:

7. Մաշկը մասնակցում է նաև շնչառությանը:

Վիտամիններ

A վիտամին (ռետինոլ): Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական ախտանիշներից է գիշերային կուրությունը (հավկուրություն): Բացի այդ դանդաղում է աճը, ընկնում է դիմադրողականությունը, զարգանում են մաշկային հիվանդություններ:
A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում:
Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր (պիգմենտներ)՝ կարոտինոիդներ:
Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
B1 վիտամին (թիամին): Անհրաժեշտ է հատկապես օրգանիզմում ածխաջրերի փոխանակության համար: Թիամինի բացակայության կամ զգալի պակասի հետևանքով առաջանում է նյարդային համակարգի ծանր հիվանդություն՝ բերի-բերի: B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը: Այն պարունակվում է առավելապես հատիկների թաղանթում և սաղմում, ուստի սննդի մեջ պետք է ընդգրկել ձավարեղեն (հատկապես՝ հնդկացորեն, վարսակաձավար), կոպիտ աղացած ալյուրից թխված հաց:
B2 վիտամին (ռիբոֆլավին): Մասնակցում է օրգանիզմում կենսաբանական օքսիդացման գործընթացներին: Նպաստում է վերքերի ապաքինմանը, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Անբավարարության դեպքում նկատվում են շրթունքների չորություն և ճաքեր, անկյուններում՝ խոցեր, մատների վրա՝ խոր ճաքեր, դանդաղում է վերքերի ապաքինումը: Մեծ քանակությամբ B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:
B3 կամ PP վիտամին (նիկոտինաթթու): Մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում: Ավելի լավ է յուրացվում կենդանական ծագման մթերքից:
v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg
B5 վիտամին (պանտոտենաթթու): Կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության համար: Կարգավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի գործառույթները: Տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (պանտոտենային` հունարեն նշանակում է ամենատարածված):
Օրգանիզմում B5 վիտամինի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել:
B6 վիտամին (պիրիդօքսին): Մասնակցում է ամինաթթուների փոխանակությանը, որոնք սպիտակուցների բաղկացուցիչ մասն են: Անբավարարությունից առաջանում է վաղ մանկական տարիքի երեխաների աճի կասեցում, սակավարյունություն, գերգրգռվածություն: B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:
B9 վիտամին (ֆոլացին): Մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում ոսկրածուծի արյունաստեղծման գործառույթը, նպաստում B12 վիտամինի յուրացմանը: Անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ստամոքսաղիքային և զգացողության խանգարումներ:
Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում: Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը:
B12 վիտամին (ցիանակոբալամին): Մասնակցում է նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը:
B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում (հատկապես՝ լյարդում և խավիարում), քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:
 
B15 վիտամին (կալցիումի պանգամատ): Քիմիական կազմությունը և ազդեցության մեխանիզմը բավարար ուսումնասիրված չեն: Բուժիչ նպատակով կիրառում են աթերոսկլերոզի, արյան շրջանառության խանգարումների, լյարդաբորբերի և այլ հիվանդությունների ժամանակ:
C վիտամին (ասկորբինաթթու): Կարևոր դեր է խաղում օրգանիզմում ընթացող օքսիդավերականգնման գործընթացներում: C վիտամինի անհրաժեշտ քանակությունը (մեծահասակների համար՝ օրական 50100 մգ, երեխաների՝ 3070 մգ) օրգանիզմը պետք է ստանա սննդի հետ: C վիտամինի անբավարարության սկզբնական շրջանում նկատվում են ընդհանուր թուլություն, քնկոտություն, գլխապտույտ, մարդը արագ հոգնում է: Շրթունքները, ականջները, քիթը կապտում են, լնդերը՝ ուռչում, խոցոտվում և արյունահոսում, շարժվում և ընկնում են ատամները: Կտրուկ թուլանում է օրգանիզմի դիմադրողականությունը:

Շնչառական Համակարգ

Խմբավորե՛ք, թե ո՛ր իրավիճակում շնչառական գործընթացն ինչպես է
փոխվում: Հիﬓավորե՛ք  շնչառական գործընթացիարագությունը.

1. հաճախ

2. դանդաղ

3. խորը

Իրավիճակներ

ա) Միջավայրում CO2-ի շատացում – Դանդաղ

բ) Դրական զգայականի իրավիճակ – Դրական զգայական իրավիճակում մարդու շնչառու թյունը դադաղում է:

գ) Արյան մեջ O2-ի նվազում –Շնչառությունը հաճախանում է և դառնում է ավելի խորը:

դ) Քնած ժամանակ – 1 րոպեում կատարում է մոտավորապես 12 շնչառական շարժում, դանաղ:

ե) Սառը ջրի մեջ ընկղմվելիս –Նյութափոխանակությունը դանդաղում է։  դանդաղ

զ) Անձրևից հետո – Թոքերը լցվում են թթվածնով։ Շնչառությունը դառնում է խորը:

թ) Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո – Ֆիզիկական աշխատանքից հետո շնչառությունը դառնում է ավելի, աղմկոտ և հաճախ:

ը) Բացասական զգայականի իրավիճակ – Հուզմունքի պահին շնչառությունը դառնում է ընդհատումներով:

Արյան շրջանառություն

Արյան շրջանառության համակարգ, արյան շրջանառությունը օրգանիզմով։ Արյունը շարժվում է սրտից արյունատար անոթներ և հակառակը։ Արյունը մատակարարում է հյուսվածքներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը թթվածնով տեղի է ունենում թոքերում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։ Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ-անատոմ Վ․ Հարվեյը (1628)։ Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր ողնաշարավորները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ Խռիկային շնչառություն ունեցողների (բոլորաբերաններ, ձկների մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը երկխոռոչանի է (նախասիրտ և փորոք), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, մարդ) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ (երկկենցաղներ, որոշ սողուններ) կամ քառախորշ (թռչուններ, կաթնասուններ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի հյուսվածքներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։

Լեյկոցիտ

Լեյկոցիտներ, ողնաշարավորների և մարդու ծայրամասային արյան սպիտակ գնդիկները կամ լեյկոցիտները բնութագրվում են ակտիվ շարժունակությամբ, մորֆոլոգիական հատկանիշների և կենսաբանական դերի բազմազանությամբ։ Լեյկոցիտները ստորաբաժանվում են 2 մեծ խմբի. հատիկավոր կամ գրանուլոցիտներ (granulocytus) և ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ (agranulocytus)։ատիկավոր լեյկոցիտների խումբը բնորոշվում է ցիտոպլազմայում յուրահատուկ հատիկավորությամբ և հատիկավորված կորիզների առկայությամբ (բազո‎ֆիլներ, էոզինոֆիլներ, նեյտրոֆիլներ)։ Ոչ հատիկավոր լեյկոցիտների խումբը տարբերվում է յուրահատուկ հատիկավորության բացակայությամբ,կորիզների չհատավորմամբ (լիմֆոցիտներ, մոնոցիտներ)։

Կենսաբանություն

Հենաշարժիչ համակարգի նշանակությունը

Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հետևյալ ֆունկցիաները`

  •  Հենարանային
  •  Պաշտպանական
  •  Տեղաշարժման
  •  Արյունաստեղծ

Մարդու բոլոր ոսկրերն իրենց միացումներով կազմում են կմախքը, որը հենաշարժիչ համակարգի պասիվ մասն է, կմախքի տարբեր օղակները շարժման մեջ դնող մկանները՝ ակտիվ մասը։ Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման ֆունկցիա։ Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրերի աճը

Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։

Ոսկրերի աճը կարգավորում է հիպոֆիզի առջևի բլթի աճի հորմոնը։ Չափահաս մարդու ոսկրերը չեն աճում, սակայն հին ոսկրանյութի փոխարինումը նորով շարունակվում է ամբողջ կյանքում։