Month: Հուլիսի 2019

Ճամփորդություն՝ Դիլիսկա գյուղ

Հուլիսի երեքին մենք ուղևորվոցինք Ջավախք՝ ճանփորդության։ Այս ճամփորդությունն առանձնահատուկ էր նրանով, որ ապրելու էինք մեր տարիքակիցների տներում: Ամբողջ ճանապարհը շատ հետաքրքիր անցավ: Ճանապրհին ես ու ընկերներս խաղացինք բազում խաղեր, հետո կանգ առանք Գյումրիում, զբոսնեցինք և այցելեցինք եկեղեցի։ Երկար ճանապարհից հետո հասանք Դիլիսկա գյուղ, տեղավորվեցինք և ծանոթացանք այն տան անդամների հետ, ովքեր մեզ պետք է պահեին: Նրանք մեզ այնքան ջերմ ընդունեցին, որ դրանից լավ լինել չէր կարող։ Երեկոյան հավաքվեցինք, խաղացինք ֆուտբոլ և վոլեյբոլ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք։ Հաջորդ օրը ուղևորվոցինք Թամարա թագուհու ամրոց, որն ինձ ամենաշատն էր դուր եկել։ Մենք եղանք նաև Տերյանի տուն- թանգարանում, տեսանք Փարվանա լիճը, որը ես շատ նմանեցրեցի մեր Սևանին, տեսանք Թափարվան և Քուռ գետերը,որոնք էլ նման էին մեր Զանգու գետին: Շատ հաճելի օրեր ունեցանք Դիլիսկա գյուղում: Հուսամ՝ նման ճամփորդություններ էլի կլինեն: