ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Նշեք 19-րդ և 20-րդ դարի մի քանի հայ նկարիչ և իրենց գործունեությունը։

Հովհաննես Այվազովսկին

1838 թվականին նկարիչը Ղրիմում նկարեց ծովանկարներ, մարտանկարներ։ Մասնակցել է մարտական գործողությունների Չերկեսիի ափին, որտեղ, դիտելով դեսանտի իջեցումը Շախե գետի հովտում, ճեպանկարներ է արել «Դեսանտային ջոկատը Սուբաշի հովտում» նկարի համար։

Գևորգ Բաշինջաղյան

Նրա նկարները պատկանում էին ռեալիստ բնանկարի ժանրին։ Նա պատկերել է հայրենի բնության տեսարաններ, պատմական հուշարձաններ։ Պատկերել է նաև Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի տեսարանները։

Վարդգես Սուրենյանց

Նկարիչը նույնպես ուներ ռեալիստական բնապատկերներ և դիմանկարներ։ Իր կտավներում նա ցույց է տվել հայ ժողովրդի հերոսական անցյալը, ներկան ու գալիքը, նրա ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը, նրա անմահությունը։ Հայ ժողովրդի ողբերգությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նկարչի «Ոտնահարված սրբություն» կտավում, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հնադարյան հայկական մշակույթի բարբարոսական ոչնչացման։

 

2. Պատմեք հայ պրոֆեսիոնալ թատրոնի զարգացման մասին։

1868 թվականին Կ․Պոլսում կազմվեց առաջին խումբը՝ Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ։ Այն հայտնի է Արևելյան Թատրոն անունով։ Շուտով նաև ստեղծվում է Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ թատերական կազմեկրպություն, որը հանդես է գալիս հայերեն ու թուրքերեն ներկայացումներով։ Թատրոնը զարգանում էր նաև Թիֆլիսում։  Պոլսահայ դերասանները ՝ Պետրոս Ադամյան, Սիրանույշ, իրենց խաղացանկով մեծացրեցին հասարակության հետաքրքրությունը թատրոնի հաանդեպ։

 

Արմեն
1. Նշեք 19-րդ և 20-րդ դարի մի քանի հայ երաժիշտ և իրենց գործունեությունը։

Տիքրան Չախուաջյանը հիմնադրեց հայ օպերային արվեստը։ Նրա <<Արշակ Բ>> օպերան հայ օպերային ժանրի առաջին ստեղծագործությունն է։

Արմեն Տիգրանյանը 1908 թվականին գրել է Անուշ օպերան, որը հայկական երաժշտական թատրոնում դրել է նոր ոճական նոր ուղղության։

Արամ Խաչատրյանի աշխատանքները ընդգրկում են բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտներ, ֆիլմերի երաժշտություններ և այլն։

Կոմիտասի (Սողոմոն Գևորքի Սողոմոնյան) ամենագլխավոր աշխատանքը <<Պատարագն>> է, որը մինչև այսօր կա եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել է 1892 թվականին բայց հրատարակվել է 1933 թվականին Փարիզում։

Մակար Եկմալյան 1896 թվականին լույս է ընծայել <<Երգեցողություն Սրբոյ Պատարագի>> պարտիտուրան։ Մեծ դեր ունի ժողովրդական երգերի ստեղծման մեջ։

 

Հայկ
1. Նշեք հայկական հինգ ամենանշանավոր ճարտարապետներին 19-20-րդ դարում։ (Պատասխանը հարկավոր է հիմնավորել։)

Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին, Գաբրիել Տեր-Միքայելյան, Ս․ Սարկիսյան։

Ալեքսանդր Թամանյանը գծագրել է Երևան քաղաքը,Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, Ազգային գրադարանի շենքերը և այլն:

Թորոս Թորամանյանը  իր գործունեության տարիներին կատարել է բազմաթիվ ճարտարապետական հուշարձանների չափագրություններ, լուսանկարներ եւ վերակազմություններ:

Հովհաննես Քաջազնունին ստանալով գերազանց ճարտարապետական կրթություն դարձել է իր Կովկասում գործող ճարտարապետներից մեկը։ Նա մասնավորապես գործել ու կառուցել է Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում, Երևանում, Գյումրիում և Հայաստանի տարբեր շրջաններում և այլն։

Գաբրիել Տեր-Միքաելյանն և Ս․ Սարկսյանն է Թիֆիլսում և Բաքվում կառուցել գեղեցիք շենքեր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s