Դասարանական աշխատանք

1․ Մինչև 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները Հայոց պատմության մեջ։

Ք.ա. 7-րդ դարի վերջին և 6-րդ դարի սկզբին Հայկազունների արքայատոհմը կրկին վերականգնում է իշխանությունը, և մինչև Ք.ա. 201թ. Հայաստանում իշխում է Հայկազունների Երվանդական տոհմը:

Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին։

66-428թթ Մեծ Հայքի գահն անցնում է հայ Արշակունիների արքայատոհմին։

301 թվականին, առաջինն աշխարհում, Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն:

405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայ գրերը։

885-1045թթ Հայաստանը կաառավարում էին Բագրատունիները։

1080-1375 թթ․ Հայաստանի արևմտյան մասում հռչակված հայկական մի շարք նոր իշխանություններից Ռուբինյաններին հաջողվեց ամրապնդել իրենց տիրապետությունը և Կիլիկիայում վերականգնել հայոց պետականությունը։

12-րդ դարում հայ իրականության մեջ առաջինը Մխիթար Գոշը ստեղծում է պատմաիրավագիտական հազվագյուտ մի հուշարձան՝ ՙԴատաստանագիրքը՚« որը երկրի կյանքի բոլոր բնագավառները ամփոփող օրենսգիրք է:

 

 

2․ 19-րդ դարի կարևոր իրադարձությունները։

1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում` Արևելյան Հայաստանը, անցնում է Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով:

19-րդ դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր ՙՎերք Հայաստանի՚ վեպով ու այլ երկերով, ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության հիմնադիրը:

1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:

1885-1890 թվականներին ձևավորվեցին հայ ազգային կուսակցությունները՝ Արմենականները, Հնչակյանները և Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնք իրենց ողջ գործունեությունը նպատակաուղղեցին Հայկական հարցի լուծմանը: Օսմանյան սուլթան Համիդ 2-րդը չիրագործեց եվրոպական տերություններին խոստացած հայկական բարեփոխումները, ավելին՝ 1894-1896թթ. կազմակերպեց հայ բնակչության զանգվածային կոտորածներ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s