Դասարանական աշխատանք

1.Մինչև 20-րդ դարի ամենակարևոր իրադարձությունները:

1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը, որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:

Օգտագործելով Առաջին համաշխարհային պատերազմի պատրվակը՝ Օսմանյան Թուրքիայի ազգայնական ղեկավարությունը վճռեց ոչնչացնել հայ ժողովրդին, հայաթափ անել նրա բնօրրանը: Հայրենի օջախներում, տեղահանման և աքսորի ճանապարհին բնաջնջվեցին մեկ և կես միլիոնից ավելի հայեր, հարյուր հազարավոր գաղթականներ ապաստան գտան աշխարհի տասնյակ երկրներում: Ձևավորվեց հայ Սփյուռքը:

2.19-րդ դարի ամենակարևոր 5 իրադարձությունները:

1801-1828թթ. ամբողջ Անդրկովկասը, այդ թվում` Արևելյան Հայաստանը, անցնում է Ռուսական կայսրության գերիշխանության տակ, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրամասի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացման առումով:

19-րդ դարի առաջին կեսը նշանավորվում է Դորպատի (Էստոնիա) համալսարանում հիմնարար կրթություն ստացած Խաչատուր Աբովյանի՝ հայ մեծ լուսավորչի ծավալած ազգաշահ գործունեությամբ: Իր ՙՎերք Հայաստանի՚ վեպով ու այլ երկերով, ինչպես նաև հասարակական ինքնանվիրումով նա դառնում է հայ նոր գրականության հիմնադիրը:

1878թ. Բեռլինի վեհաժողովում, երբ Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայության ազատագրության հարցը (Հայկական հարց ձևակերպմամբ)՝ որպես հայկական նահանգներում բարեփոխումների ծրագիր, դարձավ միջազգային դիվանագիտության նյութ, ազատագրական պայքարը թուրքական բռնատիրության դեմ թևակոխեց նոր փուլ:

Երկար ժամանակ Հայաստանի տարածքում էին ընթանում Օսմանյան պետության և Սեֆյան Իրանի միջև ծայր առած արյունալի պատերազմները: Չնայած այդ դաժան պայքարի աղետալի հետևանքներին, կրած ծանր կորուստներին՝ Հայաստանը 16-18-րդ դարերում մեծ ջանքերի գնով պահպանել է իր ազգային դիմագիծը, պետականության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակցվել համաշխարհային քաղաքակրթության խոշոր նվաճումներին:

Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացն ապահովելու գործին մասնակցել են նաև հայկական գաղթօջախները: Այսպես` 1512թ. Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին տպագիր գրքերը՝ ՙՈւրբաթագիրքը՚« ՙՊարզատումարը՚ և այլն: Հիմնվել են նորանոր դպրոցներ« կառուցվել եկեղեցիներ ու վանքեր: Միաժամանակ անվանի գործիչները Հայրենիքի ազատագրության նպատակով դիվանագիտական բանակցություններ են վարել այլևայլ պետությունների հետ, փորձել զինված պայքարով վերականգնել ազգային անկախությունն ու պետականությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s